2008-ի մարտի 1-ի դեպքերի գործը նոր ազդակ է ստացել` Սերժ Սարգսյանի կողմից գործի բացահայտման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, հավելելով, որ այս անգամ իրավապահները կաշխատեն արդյունքների հասնել:

Նա հայտնել է, որ մարտի 1-ի գործով արդեն նոր վկաներ են հայտնվել: Միրզոյանը նաեւ նշել է, որ այդ գործով զբաղվող քննչական խումբն ընդլայնվել է, որտեղ հիմա աշխատում է 15 քննիչ:

ՀՔԾ ղեկավարի պնդմամբ, քննիչները կրկին քննարկում են բոլոր դետալները, որոնք ուսումնասիրվել են մինչ այդ: Միրզոյանը հայտնել է, որ նախկինում հարցաքննված վկաներից մի քանիսը կրկին կհարցաքննվեն: «Չի բացառվում, որ մենք ավելի փորձված մասնագետների հրավիրենք, հնարավոր է, անգամ արտասահմանից»,- խոստովանել է նա: