20-ամյա Սուսաննա Քոչարյանը դարձել է «Կովկասի գեղեցկուհի» մրցույթի հաղթող: Մրցույթն անցկացվել է Նովոսիբիրսկ քաղաքում:
Գեղեցկուհու թագին հավակնում էին Ադրբեջանի, Հայաստանի, Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Մասնակիցները ներկայացրել են իրենց ժողովրդի «այցեքարտը», ստեղծագործական համար ներկայացրել, անցել ինտելեկտուալ մրցույթն ու պատմել ավանդույթների մասին: Հայաստանի, Ինգուշեթիայի եւ Դաղստանի ներկայացուցիչները պատմել են իրենց երկրների մասին ոտանավորներով:
Տարեվերջին Մոսկվայում կայանալու է «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:





























