ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակչության հետ եւ քննարկել գյուղում իրականացվող աշխատանքների ընթացքը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության հիմնախնդիրներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի վերածնունդը անհնար է առանց տեղում երիտասարդների հարցերի արդյունավետ լուծման: Հակառակ դեպքում գյուղերից քաղաք արտահոսքն անխուսափելի կլինի, ինչն էլ իր հերթին բացասաբար կազդի արցախյան գյուղի զարգացման վրա:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեղում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: