Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության անդամներն այսօր` մայիսի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, եղել Ցեղասպանության թանգարանում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հունգարիայի խորհրդարանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, իսկ Հիշողության պուրակում տնկել մշտադալար եղեւնի: