Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 18-ին հանդիպելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Տիգրան Սարգսյանը ժամանել է Մինսկ պաշտոնական այցով: Այսօր հանդիպումներ են կայանալու նաեւ նեղ եւ լայն կազմով Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Տիգրան Սարգսյանի միջեւ:
Ակնկալվում է, որ Հայաստանի վարչապետը կայցելի Բելառուսի Բարձր տեխնոլոգիաների պարկ, հաղորդում ԲԵԼՏԱ-ն:




























