«Մամուլում երեկ հրապարակվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի անկեղծ «խոստովանանքը», թե նախագահականից հանձնարարական է ստացել` Մարտի 1-ի գործով բոլոր հարցաքննություների համար անկաշկանդ մթնոլորտ ստեղծել եւ որեւէ ձեւով չխոչընդոտել առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ տալուն: Վերոնշյալ հրապարակման իսկությունը ճշտող մեր հարցին ի պատասխան, Վահագն Հարությունյանը նախ մի կուշտ ծիծաղեց, ապա ասաց. «Կարող եմ բառարանում փնտրել ու ասել «հերյուրանք» բառի բոլոր հոմանիշները` այդ լուրի հետ կապված»:

Քննչական խմբի ղեկավարը նաեւ նշեց, որ առաջիկայում մամլո ասուլիս կկազմակերպի»,-գրում է «Երկիր»-ը: