Արտերկրում Հայաստանի դեսպանատների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման համար 2010թ. հատկացվել է 6,2 միլիարդ դրամ, ինչը 2,2 մլրդ-ով ավելին է, քան 2009թ.: Դա պայմանավորված է հաշվետու տարում Ճապոնիայում, Չեխիայում, Բրազիլիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Քուվեյթում եւ Իրաքում նոր դեսպանատների բացմամբ:
Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը խորհրդարանում նշել է, որ Եվրոպայում նոր դեսպանատների բացումը պայմանավորված է Հայաստանի ներկայության ամրապնդմամբ: Քուվեյթում դեսպանատան բացումը թելադրված էր տնտեսական անհրաժեշտությամբ, նաեւ Պասից ծոցում ներկայությունն ամրապդնելու ցանկությամբ:
Հաշվետու տարում դեսպանատների գծով պետական բյուջե է մուտքագրվել 2 մլրդ դրամ, հիմնականում պետական տուրքերի գծով:
Բրյուսելում եւ Ժնեւում Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունների պահպանման համար ծախսվել է 92 մլն դրամ:





























