Հայաստանի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարությանը 2010թ. 9 մլրդ 35 մլն դրամ է հատկացվել, ինչը 2,2 միլիարդով ավելին է, քան 2009թ.: Այդ մասին խորհրդարանում հայտնել է Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, ոլորտի բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Եւս 390 մլն դրամ ԱԳՆ-ն ստացել է կառավարության պահուստային ֆոնդից: Գումարներով իրականացվել է 19 ծրագիր: Հաշվետու տարում ԱԳՆ արարողակարգի ծառայության հատկացվել է 186 մլն դրամ:




























