«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` մայիսի 19-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 374 դրամ: Այդ փոխարժեքով են կայացել բոլոր 24 գործարքները:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 2,65 մլն դոլար:
Նշենք, որ երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ նախորդ օրը դոլարն արժեցել է 375,70 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը արժեզրկվել է: Ժամը 16:00-ի դրությամբ դեռեւս միայն «Պրոմեթեյբանկն» էր հավատում դոլարին եւ առքի փոխարժեքը թողել էր 374 դրամի վրա: Բանկերի մեծ մասը կանխիկ դոլարի համար վճարում է 373 դրամ, վաճառում 375-ով:




























