Արդեն 5-րդ օրն է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորները զրկված են ջրից։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորների հարազատները զանազան տարաներով ջուր են հասցնում բանտ, սակայն դա կարող է բավարարել միայն խմելու ջրի պահանջը։
«Փաստորեն, կալանավորները հիգիենայի հարցերը ստիպված են հետաձգել, որովհետեւ «կանեստրով» եւ շշով ջրով սանհանգույցը չի կարող գործել, իսկ խոհանոցի վիճակի մասին դժվար չէ կռահել։ Թե երբ կավարտվեն հակասանիտարական օրերը՝ ՔԿՀ ղեկավարությունից կալանավորներին հարկ չեն համարում ասել, բայց վիճակն այնքան ահավոր է, որ հարկադրական «ջրադուլից» հետո «Նուբարաշենում» սանիտարական միամսյակ պետք է անցկացնեն»,-գրում է թերթը։



























