Թերթը մեջբերել է ֆրանսիական Nice Matin օրաթերթի ներկայացրած մանրանասները` թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի մասին, որի մեջ կան նաեւ հայեր: Ըստ թերթի` հայերը  7 հոգի են, նրանցից մեկը` հայտնի գողական է:

«Այս հայն անցյալում ոստիկանների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ ուներ չպարզաբանված հարաբերություններ գողական աշխարհի ներկայացուցիչների հետ»,-ֆրանսիական թերթին է մեջբերում «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի տեղեկությունների` խոսքը 47-ամյա Միհրդատ Ասատրյանի` Միրոյի մաին է, ով շփումներ է ունեցել ինտերնացիոնալ գողականների հետ` մաֆիայի թուրք պարագլխի, Սեն Լորան քաղաքից մի վրացի միլիարդատիրոջ, Բելգիայից իտալացի գողականի եւ մի ռուսի հետ, ով զենքի առեւտրով է զբաղվում եւ շատ շքեղ առանձնատուն ունի Ֆրանսիայում: Թերթը գրում է, որ թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաեւ Նիցցայի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի հովիվ տեր Վաչեին: