Օրաթերթը երեկ հարց է ուղղել ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին` արդյո՞ք 2008 թվականի մարտի 1-2-ին վիրավորված քաղաքացիները ներգրավվելու են Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված հարցաքննություններում:

Ի պատասխան նա ասել է. «Կարծում եմ, որ պետք  չէ նրանց դասակարգել: Մենք հարցաքննելու ենք բոլոր նրանց, ում քննչական խումբը անհրաժեշտ կհամարի գործի հանգամանքերից ելնելով: Ովքեր ինչ-որ բան ունեն ասելու, ականատես, տուժող կամ վկա են եղել, իհարկե պետք է հարցաքննվեն: Այսինքն` տարբերել, ինչ-որ կատեգորիայի դասակարգել նրանց, նման մոտեցում չի կարող լինել: Բոլոր նրանք, ովքեր կարող են գործի վերաբերյալ ինչ-որ հանգամանքեր ներկայացնել, բոլորին էլ քննչական խումբը պատրաստ է լսել»: