«Ռոսիմուշեստվոն» մայիսի 19-ին կայացած աճուրդում վաճառել է «Վանինոյի ծովային առեւտրային նավահանգիստ» ընկերության (Խաբարովսկ) 55 տոկոս բաժնետոմսերի փաթեթը`Իվան Միկոյանի «Սելտեխստրոյ» ընկերությանը 10 մլրդ 824 մլն ռուբլով:

Իվան Միկոյանը` խորհրդային հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի թոռը վերջերս է դարձել «Սելտեխստրոյ»-ի սեփականատ:

Վանինոյի նավահանգիստը Խաբարովսկի խոշորագույն նավահանգիստն է, 2010թ. բեռնաշրջանառությունը կազմել է 6,1 մլն տոննա: