Տնտեսական ակտիվության ինդեքսը 2011 թ. ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 7,7 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում` մարտի նկատմամբ աճը կազմում է 4 տոկոս:
Հատկանշական է, որ ամենաբարձր աճ արձանագրվել է շինարարությունում` 16,9 տոկոս: Սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն ակտիվանում է այն ժամանակ, երբ ակտիվանում է շինարարությունը:
Արդյունաբերության աճը եւս բարձր է` 11 տոկոս, սակայն նախորդ ամսվա համեմատ առկա է 1,5 տոկոս անկում:
Գյուղատնտեսությունում եւ առեւտրի ոլորտում դեռեւս հարաբերական պասիվություն է` աճը չի գերազանցում 1 տոկոսը: Փոխարենը 9,3 տոկոս աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում:



























