Ադրբեջանն ու Վրաստանը արձանագրություն են ստորագրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի իրականացման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ անելու վերաբերյալ:

Ըստ փաստաթղթի, Ադրբեջանի կողմից նախագծին հատկացվելիք գումարը կազմելու է 775 մլն դոլար:

Նախագծի ընդհանուր արժեքը վերջին փոփոխություններով 600 մլն դոլարից հասցվել է 1,2 միլիարդի, հաղորդում է APA-ն:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը բազմիցս ենթարկվել է հայկական կողմի քննադատությանը, քանի որ Հայաստանը մեկուսացնելու հերթական ծրագիրն է: