Գյուղատնտեսական տրակտորների, առանձին մեքենաների եւ դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների իրացումը կազատվի ավելացված արժեքի հարկից: Կառավարությունն այսօր` մայիսի 20-ին հավանություն տվեց ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու գյուղատնտեսության նախարարի առաջարկությանը:

Նախարար Սերգո Կարապետյանի կարծիքով` այս որոշումը կնպաստի գյուղատնտեսության համար կարեւոր այդ ապրանքնատեսակների էժանացմանը, ճյուղի մեքենայացման եւ արդյունավետության բարձրացմանը:

Սակայն դեռեւս պարզ չէ, թե երբ հարցը կներառվի ԱԺ նիստի օրակարգ, այնինչ գյուղատնտեսական աշխատանքներն արդեն բուռն թափ են հավաքում: