Մայիսի 20-ից «Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀրազՋԵԿ)» բաց բաժնետիրական ընկերության անվանական բաժնետոմսերը (HRPC) թույլատրվել են առեւտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի ազատ C շուկայում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բորսայի Մարքետինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտից:
Ընկերության բաժնետոմսերի այս թողարկումն ընդգրկում է 10 հազ. դրամ անվանական արժեքով մոտ 1.6 մլն հատ բաժնետոմս:
«Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն այն 4 ընկերություններից է, որոնք ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 80%-ից ավել մասը: ՀրազՋԷԿ-ի ընդհանուր արտադրողականության ծավալը կազմում է 1,110 MW, իսկ ներկայումս գործող՝ 760 MW: Հայաստանի շուկայում ՀրազՋԷԿ-ը ունի հավասարակշռող կարգավիճակ՝ արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայում դեֆիցիտի առաջացման ժամանակ:



























