Թուրքիայի հյուսիսային Ամասիայի նահանգապետի գրասենյակի պաշոտոնյան եւս  մի քանի հոգու հետ ձերբակալվել է անչափահասի բռնաբարության մեղադրանքով, ով պնդել է, թե իրեն հարեւանուհին է ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: Ըստ Hurriyet Daily News and Economic Review-ի` աղջկան երկու տարի առաջ բռնաբարել է նաեւ նրա քեռին:

Աղջիկը պատմել է, որ հարեւանուհին` Զինահը, համոզել է գումարի դիմաց քնել տղամարդկանց հետ: « Զինահը 50 լիրա էր վերցնում տղամարդկանցից, իսկ երբեմն ինձ տալիս էր 20 կամ 30 լիրա: Երբ մայրս հարցնում էր, թե որտեղից  է գումարը,  ես ասում էի, որ Զիանհն է տվել: Նա տղամարդկանց կանչում էր բջջային հեռախոսով:  Եթե նրանց գտնեն, ես կկարողանամ ճանաչել»,–ասել է աղջիկը:

Հեռախոսային տվյալների միջոցով հայտնաբերվել եւ ոստիկանական բաժանմունք են տարվել 45- 62 տարեկան 6  տղամարդ: Աղջկա կողմից  նրանց ճանաչելուց հետո տղամարդիկ կալանքի տակ են վերցվել: Նրանցից հինգը գործարարներ են, մեկը`  նահանգապետի գրասենյակի աշխատակից: Վերջինս հայտարարել է, թե իրեն զրպարտում են, քանի որ ավելի վաղ նա մերժել է  Զինահի եւ աղջկա օգնության  դիմումը: