Ոստիկանության Կապանի բաժնում մայիսի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին 55-ամյա Ասլան Մ.-ն «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Մինասյան փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Աշոտ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթ կատարողն ինքն էլ հենց երեխային հասցրել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: