Ղարաբաղը հարգանքով է վերաբերում Ռուսաստանի ջանքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը պատմականորեն ներկա է այս տարածաշրջանում եւ մենք բավական հարգանքով ենք վերաբերում Ռուսաստանի ցուցաբերած ջանքերին»,-այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Էխո Մոսվիի»-ն տված հարցազրույցում:
«Դրանք եւ միջնորդական ջանքերն են, եւ առանձին միջոցառումները, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի նվազեցվեն լարվածությունը տարածաշրջանում: Բայց մենք Ռուսաստանի մասնակցությունը Ղարաբաղի կյանքում չենք պայմանավորում միայն Մինսկի խմբով: Կարծում ենք, որ երբ խոսում ենք Ռուսաստանի մասին, խոսում ենք Ղարաբաղի եւ ղարաբաղցի ժողովրդի համար բարեկամ պետության մասին: Ռուսաստանը պետք է լինի այս տարածաշրջանոմ, ընդլայնի իր շփումները Հայաստանի, Ղարաբաղի, ինչու չէ, նաեւ Ադրբեջանի հետ: Եւ շատ նորմալ ենք գնահատում, որ Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում Ադրբեջանի հետ, մենք դրանում որեւէ դավաճանություն չենք տեսնում»,- ասել է Բակո Սահակյանը:




























