Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրազաբեկյանի գլխավորությամբ մայիսի 23-ին մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է մայիսի 24-ից 27-ը անցկացվող MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաեւ հայկական ռազմարդյունաբերական հինգ ձեռնարկությունների շուրջ երկու տասնյակ արտադրատեսակներ:




























