Թբիլիսիում փոխարտգործնախարարների մակարդակով մայիսի 23-ից 24-ը Վրաստանի եւ Իսրայելի միջեւ քաղաքական խորհրդակցություններ կկայանան, հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում ավելի վաղ տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի իսրայելական Global CST պաշտպանական ընկերության ներկայացուցիչները Սուխումում ռազմական ոլորտում համագործակցության բանակցություններ են վարել, Կալանդաձեն նշել է, որ «քաղաքական խորհրդակցությունների ժամանակ վրացական կողմը կդնի նաեւ այս հարցը», հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Խորհրդակցությունների շրջանակում վրացական եւ իսրայելական կողմերի միջեւ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի։ Այդ հուշագիրը պարաբերաբար խորհրդակցություններ անցկացնելու հնարավորություն կընձեռի։




























