Ադրբեջանը «սեւ ցուցակում» է ընդգրկել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին` Լեռնային Ղարաբաղ այցելությունից հետո:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է «բողոք հայտնել», նաեւ ռադիոկայանի ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը:

«Բունտմանն արդեն ընդգրկվել է այն անձանց ցանկում, որոնց այցն Ադրբեջան անցանկալի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը:

Նշենք, որ Բունտմանը այցի ընթացքում հարցազրույց է վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից եւ Ստեփականերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից: