Եթե Հայաստանի խորհրդարանի աշխատանքներն ընթանան նախատեսվածի պես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` համաներում հայտարարելու մասին, կքննարկվի արդեն մայիսի 25-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ նախքան համաներման հարցի քննարկումը Հայաստանի նախագահը պետք է հասցնի ստորագրել քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն ընդունվել է այսօր` խորհրդարանի կողմից: Աբրահամյանը նշել է, որ համաներման առաջարկը ճիշտ եւ տեղին էր, համաներումը կմեղմի քաղաքական իրավիճակը երկրում: