Հայաստանում չեն կարող արտահերթ ընտրություններ լինել, քանի որ դրանց համար նախադրյալներ չկան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ ցանկացած արտահերթ ընտրություն բացասաբար է ազդում երկրի հեղինակության վրա:

Խորհրդարանի նախագահը կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին պատրաստվել հերթական խորհրդարանական ընտրոթյուններին: «Եթե ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է ցանկանում, դա իրենց խնդիրն է, իսկ մենք պատրաստվում ենք հերթականին»,- ասել է Աբրահամյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սասուն Միքայելյանի ազատ չարձակման դեպքում Հայ ազգային կոնգրեսը նստացույց հայտարարի, Աբրահամյանը նկատել է. «Եթե ուզում են, թող անեն, ինչ կա որ»:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին, խորհրդարանի նախագահն ասել է, որ երկխոսություն կա, բայց զերծ է մնացել ասել, թե որ չափով եւ ինչպես: