Ուկրաինայի Դոնեցկի մարզում ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի եւ աղջկա, ովքեր կասկածվում են դաժան երկակի սպանության մեջ։ Հաշվեհարդարի դրդապատճառները եղել են սիրահար զույգի ռասիստական համոզմունքները։ Երիտասարդը նեղացել է, որ իր նախկին ընկերուհին հանդիպում է «ոչ սլավոնական ծագման» երիտասարդի հետ։
Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ ուսին դանակի հարված ստացած աղջիկը դիմել է «շտապօգնություն»։ Բժիշկների, իսկ հետո նաեւ ոստիկանների հարցերին տուժածը պատասխանել է, որ իր եւ իր զուգըներոջ վրա անհայտ անձինք են հարձակվել։ Զույգը հաջողացրել է փախչել, սակայն նրանց երկու ընկերուհիները սպանվել են, հայտնում է NEWSru.com-ը։ Կտրված կոկորդներով 17 եւ 18 տարեկան աղջիկների մարմինները հայտնաբերվել են բնակարանում։ Զոհերից մեկը եղել է ձերբակալված երիտասարդի նախկին ընկերուհին։
Սպանության պատճառը դարձել է այն, որ իր հետ հանդիպելուց հետո աղջիկը սկսել է հանդիպել «ոչ սլավոնի» հետ։




























