Եվրոպայի խոշորագույն ինտերնետային կայքերից մեկը` euronews.net-ը բաց հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչպե՞ս են վերաբերում եվրոպացիները «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
Հարցը ձեւակերպվել է հետեւյալ կերպ. արդյոք «Եվրատեսիլն» արտահայտո՞ւմ է եվրոպական մշակույթի բազմազանությունը»:
Հարցվածների միայն 26 տոկոսն է դրական պատասխան տվել այդ հարցին, իսկ 69 տոկոսը պատասխանել է` ոչ, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ euronews.net-ը հրապարակվում է 10 լեզուներով, այդ թվում` թուրքերեն ու արաբերեն:




























