Հայաստանում չկա արտագաղթի սպառնալից աճ, չնայած նրան, որ արտագաղթի աննախադեպ աճի մասին լուրերը ուժգնացել են: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Եգանյանի խոսքով, վերջին շրջանում ուժգնացել են շշուկները արտագաղթի աճող մակարդակի մասին, որոշ լրատվամիջոցներ նկատում են, որ բացասական սալդոն կազմել է 70 հազար մարդու:

«Ընդ որում, որեւէ հղում չի արվում: Արտագաղթողների աննախադեպ հոսքի մասին խոսք լինել չի կարող: Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե 2008թ. սալդոն կազմել է 23 հազար, 2009-ին` 25 հազար, իսկ 2010-ին 29,8 հազար: Հետեւաբար որեւէ զանգվածային արտագաղթ չկա»,- ասել է Եգանյանը: