«Աշտարակ» բժշկական կենտրոնից մայիսի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Տերյան փողոցի թիվ 6 տան 3 բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք  թունավորվել են մայիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, տանը՝ կողակ ձուկ եւ ձկան խավիար ուտելուց հետո:

Կատարվում է հետաքննություն: