Ռուսաստանի Ռոստովի մարզում ապօրինի ներգաղթյալներին այժմ տեղավորում են հյուրանոցներում եւ կերակրում համադամ ուտեստներով, ապա ուղարկում հայրենիք: Բայց դա վերաբերում է միայն ռեադմիսիոն ներգաղթյալներին, իսկ մյուսներին առանց սեթեւեթանքների արտաքսում:
Այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Ռուսաստանը ռեադմիսիայի պայմանագիր ունի, պահում են լավ պայմաններում, օրինակ, վիենամցիներին եւ ուզբեկներին: Իսկ հայերին եւ թուրքերին պարզապես վտարում են երկրից: Ռեադմիսիան ավելի մարդասիրական է, քան վտարումը:




























