Ավարտվել են «Վիվա-Սելլ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում ռումբի որոնման աշխատանքները. Ռումբ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 24-ին ժամը 13:10-ի սահմաններում, ԱԻՆ 108 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի-4/1 հասցեում գտնվող «Վիվա-Սելլ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում ռումբ է դրված:
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաեւ ԱԱԾ Կենտրոնականի պետը: Շենքի բոլոր աշխատակիցներին տարհանել էին եւ որոնողական աշխատանքներ սկսել` սակրավորներ օգնությամբ:
Ներկայումս «Վիվա-Սելլ»-ի աշխատակիցները վերադարձել են եւ շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























