Մասնագետները կարծում են, որ Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին առաջին տեղեկությունը հատուկ ծառայությունն ստացել է ոչ թե մարդ-աշխատակիցներից, այլ հատուկ վարժեցված իր շներից մեկից։
Շները հատուկ վարժանքներ են անցել եւ «սովորել են» հատուկ գործողություններ իրականացնել մարդկանցից ոչ պակաս վարժ կերպով։ Ըստ որոշ տեղեկությունների, Աբոտաբադի առանձնատան առաջին լուսանկարներն ամերիկացիները ստացել են շան գլխանոցի մեջ տեղադրված գերզգայուն տեսախցիկի միջոցով։ Այն հնարավորություն է տվել տեսնել այն, ինչ տեսնում է շունը, հայտնում է РБК-ն։
Բացի գլխանոցներից, շներին հագցրած են եղել նաեւ հատուկ ժիլետներ, որոնց մեջ տեղադրված են եղել մթության մեջ աշխատող տեսախցիկներ եւ որոնք շանը պաշտպանում են 9-45 մմ տրամագծերով փամփուշտներից։ Նման ժիլետը մասնագետների կարծիքով արժե ոչ պակաս, քան 30 հազար դոլար, սակայն ծախսերը լիովին արդարացրել են իրենց։




























