Ես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների էսկալացիայով, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում զոհերով։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է ամերիկացի սենատոր Ջեքի Ռոուզենը։

«Թուրքիայի վտանգավոր միջամտությունը լարվածություն է հրահրում եւ սպառնում խափանել խաղաղ գործընթացը։

Ես վարչակազմին հորդորում են նպաստել կրակի անհապաղ դադարեցմանը եւ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է նա։