Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից ստեղծված Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը իր ներկայացուցչությունը կբացի Վաշինգթոնում։ Բենղազի այցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելթմանը՝ ավելացնելով, որ ապստամբներին նման առաջարկություն արել է ԱՄՆ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշենք, որ ի տարբերություն Ֆրանսիայի՝ ԱՄՆ-ն Ազգային անցումային խորհուրդը առայժմ պաշտոնապես չի ճանաչել որպես Լիբիայի օրինական կառավարություն՝ չբացառելով, որ դա կանի ապագայում։