Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ողջունում է համաներում հայտարարելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը։ Մարդու իրավունքների պաշտպանն այս մասին հայտնել է մայիսի 24-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կայացած «100 հարց եւ պատասխան» ցիկլի քննարկման ժամանակ։
Անդրեասյանի խոսքով, ինքը ողջունում է իրավիճակը թեթեւացնող ցանկացած մարդասիրական քայլ եւ հուսով է, որ ազատ կարձակվեն նաեւ 2008 թվականի մարտի 1-ի գործով ձերբակալվածները։




























