Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիս Աժուբալիսը Հարավային Կովկասի երկրներում իրավիճակի հարցերով ԵԽ ԱԳ նախարարների խորհրդի քննարկման շրջանակներում կողմ է արտահայտվել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունները խորացնելու օգտին, հաղորդում է DELFI-ն:
«Մեր հարեւաններին պետք է ավելի ակտիվ ներգրավենք Արեւելյան գործընկերության նախաձեռնության գործունեությանը, բանակցություններ սկսենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի պայմանագրերի շուրջ»,- ասել է Աժուբալիսը:




























