«Ժողավրդավարական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ մոտ ժամանակահատվածում կապվելն անհնար է, ինչպես վրացական «Պիրվելի» գործակալությանը հայտնել է նրա թիկնապահը, շարժման ղեկավարը տանը հանգստանում է եւ այլեւս մեկնաբանություններ չի տալիս:

Ինչպես հայտնում է գործակալությունը, սպասելի է, որ Նինո Բուրջանաձեն «Վրացական կուսակցության» կողմից այսօրվա որոշմանը, կարձագանքի Վրաստանի հանրային հեռուստաընկերության առջեւ ծրագրավորված բողոքի ցույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ «Վրացական կուսակցության» առաջնորդները սկանդալային հայտարարություն են արել, նշելով, որ Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին Վրաստան չի գալու եւ, որ  այսուհետ Նինո Բուրջանաձեի դիրքորոշման հետ հաշտեցումներ չեն լինի:

Ինչ վերաբերում է Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին, ապա կուսակցականների խոսքով, շատ դժվար էր նրան ստիպել հրաժարվել  հայրենիք վերադառնալու ցանկությունից, որպեսզի չխոչընդոտի Նինո Բուրջանաձեի սեփական ծրագրի իրագործմանը: