Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրենի Դոմինիկ Սթրոս-Կանի մտերիմները փորձել են կաշառք տալ սպասուհուն, ով Կանին մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդում է The New York Post-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Ստրոսս-Կանի մտերիմները կապ են հաստատել սպասուհու ընտանիքի հետ, որը բնակվում է Գվինեայում: Շուտով ամեն բան խաղաղությամբ կավարտվի. նա դուրս կգա բանտից, կմեկնի Ֆրանսիա, բանտ չի նստի իսկ այդ կինը շատ գումար կստանա»,- թերթին հայտնել է ֆրանսուհի մի գործարար, ով մոտ է Սթրոս-Կանի ընտանիքին: Պարբերականի տվյալներով, խոսքը յոթանիշ գումարի մասին է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՀ նախկին տնօրենին ձերբակալել էին Նյու-Յորքի Սոֆիթել հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձի համար: Սկանդալից հետո Սթրոս-Կանը հեռացել էր ֆինանսական կառույցի տնօրենի պաշտոնից:




























