2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քննությունը քաղաքացիների աջակցության կարիքն ունի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հատուկ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Նրա խոսքով, քննչական մարմինն ակնկալում է մարդկանց աջակցությունը, ովքեր կարող են ինչ-ինչ առարկայական փաստեր հայտնել, որը կօգնի հանցագործությունների բացահայտմանը: Սակայն վերջին երեք տարում նման կոչերին արձագանքող չի եղել:
Խոսելով ինտերնետում հայտնված տեսագրության մասին, որտեղ ոստիկանները ոչ թե օդ են կրակում, այլ ցուցարարների ուղղությամբ, Հարությունյանը նկատել է, որ քննության համար հոլովակը եւ նոր է, եւ նոր չէ: Իրենք ունեցել են այդ հոլովակը, սակայն ինտերնետում հայտնվածն ավելի բարձր որակի է: Քննիչներն էլ գործողությունների պլան են մշակում տեսագրության եղելությունը պարզելու համար: Հարությունյանը խնդրեց բնօրինակն ունեցողներին այն փոխանցել ՀՔԾ-ին:
Նշենք, որ 2008թ. ընդդիմությունը մոտ 10 օր երթեր եւ ցույցեր են անում: Իրավապահների կողմից հանրահավաքը ցրելիս զենք է կիրառվել, որի արդոյւնքում արդյունքում զոհվել էր 8 ցուցարար եւ 2 զինծառայող:



























