«Պետք է հիշել անմեղության կանխավարկածի մասին»,- այսկերպ է արձագանքել Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը` մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե չի վախենում, որ ապագայում իրեն կարող են մեղադրել տվյալ գործով ինչ-ինչ փաստերի պարտակման կամ կեղծման մեջ:
Ընդգծելով, թե քննությունն արել է հնարավոր ամեն բան հանցագործությունների բացահայտման համար` Հարությունյանը, մեկնաբանելով Հովհաննես Թամամյանի տխուր օրինակի մասին ռեպլիկը, ասել է. «Զուգահեռներ պետք չէ տանել»:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանին մեղադրանք է ներկայացվել ծառայողական դիրքի չարաշահման համար:




























