Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություններ են անելու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ Դովիլում G8 գագաթաժողովի նախօրեին եռակողմ հայտարարություն է պատրաստվել:

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման հանդիպելու են մայիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ ներկայացնելու են համատեղ հայտարարությունը:

Նշենք, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ԵԱՀԿ համանախագահող երկրներն են: