Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստաիա Վոլոչկովան որոշել է մասնակցել Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքով ցուցադրվող «Արի ամուսնանանք»  ծրագրին որպես հարսնացու:

Վոլոչկովայի փեսացուների թվում են եղել  սեւամորթ ամերիկացի Քելզը, ռուս գործարար Վլադիմիրը եւ ամրիկյան անձնագրով Հայկը, ով բնակվում է Սան Ֆրանցիսկոյում,  ընկերության կորպորատիվ ռիսկերի գծով տնօրեն է (չի նշվում` ինչ ընկերության), հայտնի հումորիստների համար գրում է սցենարներ:

Բոլոր թեկնածուներից Անաստասիան, չնայած հաղորդավարների` ոչ մեկին չընտրելու կոչերին, ընտրել է Հայկին, ով նրան  հնազանդեցրել է իր հումորով, հայկական պարով, իսկ  վերջում նրան ձեռքերի վրա տարել է իր սենյակ: