«ՀԺ»-ի թղթակիցը մարտի 1-ի դեպքերը քննելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից հետաքրքրվել է, թե նա որպես քննիչ բացառո՞ւմ է, որ իրեն մի օր մեղադրանք առաջադրեն: Ասենք, իր ղեկավարած քննչական խմբի իրականացրած նախաքննության նյութերը  դիտարկելիս բացառո՞ւմ է արդյոք, որ մի օր դրանց հիման վրա կարող են իրեն մեղադրանք առաջադրել: Ի վերջո, կարող է լինել այնպես, ինչպես ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեպքում, ով մեղադրվում է քրեական գործի նյութեր կեղծելու մեջ:

Վահագն Հարությունյանն այս առնչությամբ պատասխանել է. «Թամամյանին մեղադրանք առաջադրելու հետ, նախ, կարծում եմ, որ չարժի զուգահեռ տանել: Երկրորդ` գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե նույն հարցը ձեր կամ ձեր մտերիմի վերաբերյալ լիներ, դուք անպայման անմեղության կանխավարկածը մեջ կբերեիք եւ երկու հատ էլ լավ հոդված կտպեիք ձեր թերթում»: «Այսինքն, Հարությունյանը չի բացառել իր` Թամամյանի պես մեղադրյալի աթոռին մի օր հայտնվելու տարբերակը»,-նկատում է թերթը: