Թերթն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում քննարկված  համաներմանը` գրելով. «Համաներումն ամբողջությամբ տարածվում է քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Արա Հովհաննիսյանի եւ Սարգիս Հացպանյանի դեպքում: Համաներումը չի տարածվում ոչ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված, սակայն նույնպես քաղբանտարկյալ համարվող Մուրադ Բոջոլյանի պարագայում: Համաներման տեքսի հրապարակումից հետո բուռն քննարկումներ սկսվեցին այն հարցի շուրջ, թե արդյո՞ք համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պարագայում:

Քանի որ համաներման տեքստում նշված էր, որ եթե համաներումը նախկինում մի անգամ արդեն տարածվել է նույն այն հոդվածի վրա, որով դատապարտված է Նիկոլ Փաշինյանը, ապա այդ դեպքում համաներումը չի ազդում այդ անձանց վրա: Սակայն հետո համաներման մասին տեքստի հետ կապված նոր մեկնաբանություններ արվեցին, որոնք հաստատեցին, որ համաներումը տարածվելու է նաեւ Փաշինյանի դեպքում»,-տեղեկացնում է թերթը: