Հայաստանի խորհրդարանը քննարկելու է մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:

Ներկայացնելով փաստաթուղթը` հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ համակարգվել են հատուկ միջոցների եւ տեխնիկայի այն ցանկը, որ չի կարելի օգտագործել խաղաղ ակցիաների ցրման համար: Եւ այդ առումով հանձնաժողովն առաջարկում է ավարտել մոնիտորինգը:

Հանձնաժողովը նաեւ դժգոհ է մնացել կառավարության հետ համագործակցությունից: Նա կառավարությունից եւ տեղական կառավարման մարմիններից տվյալներ է պահանջել սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված գործողոթւյունների մասին, սակայն որեւէ պատասխան չի ստացել: 

Ինչ վերաբերում է իրավական առմանը, ըստ Հարությունյանի, իրավապահ մարմինները միայն հավաստիացրել են, հետաքննությունն ընթանում է ամբողջ թափով: