«Ժամանակ»-ը զրուցել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Գեորգի Գոգիայի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում համաներման կիրառումը, որը ԱԺ-ում ընդունվեց Սերժ Սարգսյանի առաջարկով եւ տարածվելու է նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալված եւ երեք տարի ազատազրկման մեջ գտնվող քաղբանտարկյալների վրա: Արդյո՞ք սա բարի կամքի դրսեւորում է, թե՞ կան այլ պատճառներ:
Ես միայն կարող եմ ողջունել այդ համաներումը, քանզի այդ մարդիկ ի սկզբանե չպետք է լինեին բանտերում: Եթե համաներումն իրականություն դառնա եւ Մարտյան դեպքերից հետո ձերբակալվածներն ազատ արձակվեն, ապա դա իրականում կլինի քայլ առաջ:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հանձնարարականը իրավապահ մարմիններին` նոր թափ հաղորդել 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը: Շատերը հոռետեսորեն են մոտենում այս նախաձեռնությանը` պնդելով, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ի զորու չեն օբյեկտիվ քննություն իրականացնել: Պարոն Գոգիա, Ձեր գնահատմամբ, ի՞նչ պետք է արվի Մարտի 1-ի դեպքերի ամբողջական եւ իրական բացահայտման համար:
Նախագահի հանձնարարականն արդեն իսկ նշանակում է, որ նախկին քննությունը մանրակրկիտ չի արվել եւ չի եղել հասարակական վստահություն քննության արդյունքների նկատմամբ: Մենք դեռեւս պետք է սպասենք նոր քննության արդյունքներին: Շատ կարեւոր է, որպեսզի թե՛ հասարակությունը եւ թե՛ քաղաքական ուժերը ընդգրկված լինեն այս պրոցեսում: Human Rights Watch-ը հանդես է եկել 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին զեկույցով, եւ մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի նոր քննությունը տա նաեւ այն հարցերի պատասխանները, որոնք կան մեր կազմակերպության զեկույցում: Կարեւոր է, որպեսզի կոնկրետ դեմքեր, որոնք մեղավոր են իրավախախտումների համար, պատասխանատվություն կրեն:

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը

Փաշինյանն անցավ գրոհի՝ Սամվել Կարապետյանին նորից կբանտարկեն I ԼՈՒՐԵՐ I 20:00

ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Կարապետյանին եւ ևս 35 հոգու. նրան կկալանավորե՞ն նորից I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է. բակում իրավիճակը պարբերաբար լարվում է

Ուշիի ողբեգրական վթարի 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Ռեկորդային ներկայացվածություն. յոթ մահմեդական ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսում

Իրանում հայտարարել են մարտադաշտում և Վաշինգտոնում Թրամփի ռազմավարական պարտության մասին

Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի քննությամբ անցնող անվտանգության ծառայության երկու աշխատակից ազատվել են պաշտոնից

Գերմանիայի ծայրահեղ աջ ընդդիմությունն ԱՄՆ-ում հանրապետականների պարտության պատճառ է համարում Իրանի պատերազմի հետևանքները

ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը կարող է խստացնել տվյալների կենտրոնների կառուցման կանոնները. Politico

Դեսանտիսը չի բացառել, որ հանրապետականները Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը մինչև 2030-ականները հազիվ թե վերականգնեն
















