Հունիսի 3-4-ը Սիկտիվկարում հայ մշակույթի օրեր կանցկացվեն, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս»  թերթը` վկայակոչելով Կոմի Հանրապետության ազգային քաղաքականության նախարարությանը:

Միջոցառման շրջանակում ծաղիկներ կդրվեն «Հավերժական կրակ» հուշահամալիրին, «Հավերժության խորհրդանիշ» խաչքարին, որը տեղադրված է Սիկտիվկարի Սուրբ Ստեփանոսի տաճարի տարածքում, կցուցադրվի ռեժիսոր Լեւոն Գրիգորյանի «Ձնծաղիկներ եւ առյուծամագիլներ» ֆիլմը:

Կանցկացվի նաեւ գալա- համերգ` Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ:

Հունիսի 4-ին տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի հավաքը, ինչպես նաեւ հյուրերին կընդունի Կոմի Հանրապետության ազգային քաղաքականության նախարարը: