Բելգրադի Գերագույն դատարանը որոշում է կայացրել Հաագայի միջազգային տրիբունալին հանձնել գեներալ Ռատկո Մլադիչին` բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատարին: Նա մեղադրվում է ցեղասպանության եւ զանգվածային սպանությունների մեջ:
Ավելի վաղ Մլադիչը ծանոթացել է մեղադրանքի հետ, եւ դատավորը հարցաքննել է նրան: Երեք օրվա ընթացքում մեղադրյալը կարող է բողոքարկել որոշումը:
69-ամյա Մլադիչը ձերբակալվել էր Սերբիայի հյուսիսային Լազարեւո գյուղում: Նա եղել էր Սերբական Հանրապետության բանակի շտաբի պետը եւ ղեկավարել զորքերը մինչեւ 1996 թվականը: Միջազգային դատարանը նրան մեղադրում է բոսնիացի մահմեդականների ցեղասպանության մեջ:




























