Վարկային շուկայում դոլարային վարկերը աստիճանաբար իրենց տեղը զիջում են դրամային վարկերին: Նման եզրակացության կարելի է գալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող շաբաթական ամփոփ տեղեկատվությանը ծանոթանալիս: Այսպես`մայիսի 16-22 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.4 մլրդ դրամ (համարժեք է մոտ 78 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.2 մլն (համարժեք է մոտ 15.5 մլրդ դրամին): Այսպիսով` վարկերի համարյա երեք քառորդը դրվում է դրամով:

Նշենք, որ սա 2011 թ. դրամային վարկերի ամենաբարձր մակարդակն է: Հնարավոր է` այստեղ որոշ դեր է խաղացել կառավարության այն որոշումը, որով սուբսիդավորվում են գյուղատնտեսությանը տրամադրվող դրամային վարկերը: Սակայն չի բացառվում, որ դոլարի շարունակական արժեւորման պայմաններում առեւտրային բանկերը սահմանափակեն դրամային վարկերի աճը: