Վրացի դերասան Իոսիֆ Ջաչվլիանին, ով ձերբակալվել էր Թբիլիսիում մայիսի 26-ի գիշերը, հացադուլ է հայտարարել: Նա պահվում է Մցխեթիի մեկուսարանում:

Ինչպես հայտնել է փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, ձերբակալման ժամանակ դերասանը ծեծի էր ենթարկվել հատուկ նշանակության ջոկատի կողմից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: